Հանձնաժողովի պատվիրակություևնը մասնակցել է «Հաշվարկային կենտրոն» ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը
ՀՀ հանրայն ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները՝ ի դեմս Գարեգին Բաղրամյանի ներկա են գտնվել «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Գարեգին Բաղրամյանը շնորհավորել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և ընդգծել, որ էներգետիկայի բնագավառում մեկնարկած բարեփոխումների այս նոր շրջափուլում Հաշվարկային կենտրոնին հատկացվել է առանցքային դեր, էական բարձրացել է պատասխանատվության աստիճանը:
Նախագահն ընդգծել է նաև ԱՄՆ ՄԶԳ գործակալության աջակցության կարևորությունը, որի միջոցով ներդրվել է Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման ծրագիրը. «Շուկայի ներկայիս մոդելի ներդրմամբ անհրաժեշտություն առաջացավ նաև Հաշվարկային կենտրոնում վերապատրաստել էներգետիկ համակարգի մասնագետներին, որպեսզի վերջիններս կարողանան լիարժեք տիրապետեն և վերահսկեն շուկայի կառավարման ծրագրով իրականացվող գործարքները: Էապես կարևորում եմ այն, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված բարեփոխումները հնարավոր եղավ իրականացնել բոլոր շահագրգիր կողմերի համատեղ ջանքերի մեկտեղմամբ»,-իր ելույթում նշել է Գարեգին Բաղրամյանը։


