Աշխատանքային այցով Հանձնաժողովի պատվիրակությունը գտնվում է Պորտուգալիայի կարգավորող մարմնում
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հանձնաժողովի պատվիրակության հետ Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում մասնակցում են Եվրոպական միության TAIEX աջակցության գործիքի շրջանակում կազմակերպված Պորտուգալիայի փոստային կապի և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտները կարգավորող ազգային մարմնի (ANACOM) կողմից մշակված համապատասխան ենթակառուցվածքների տեղեկատվական համակարգի (գեոպորտալի) աշխատանքների ներկայացմանը։ Կարգավորող մարմինների կողմից ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագայում ստորագրել հուշագիր՝ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցելու նպատակով։