Հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ժողովին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հանձնաժողովի անդամներ Սեդա Շահինյանը և Սերգեյ Աղինյանը Լեհաստանի Վարշավա քաղաքում մասնակցում են Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) նախագահների ընդհանուր ժողովին և ասոցիացիայի կոմիտեների համատեղ նիստին:
Այցի շրջանակում քննարկվել են աշխատանքային խմբերի և կոմիտեների գործունեությունները, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող քայլերը: Հանդիմպանը նաև կայացել են Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) նախագահության անդամների ընտրությունները:

