Հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են «էլեկտրէներգետիկական շուկայի մոնիթորինգ» թեմայով աշխատաժողովի
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները սույն թվականի հունիսի 28-29-ը մասնակցել են Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) կողմից կազմակերպված էլեկտրէներգետիկական շուկայի մոնիթորինգի թեմայով աշխատաժաղովին։ Աշխատաժողովին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել Վրաստանի և Հունգարիայի ազգային կարգավորող մարմինների փորձագետները:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ Հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը։ Տիկին Շահինյանը ողջունել է մասնակիցներին և հատկապես կարևորել նման ուսուցողական աշխատաժողովների անցկացումը աշխատակիցների մասնագիտական ունակությունների զարգացման տեսանկյունից, ինչպես նաև ընգծել է փորձի փոխանակման ու գործնական համագործակացության զարգացման կարևորությունը։
Հանձնաժողովի կողմից ներկայացվեց Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելը և էներգետիկայի ոլորտի արմատական փոփոխությունները։ Փորձագետները կիսվեցին իրենց փորձով, մասնավորապես էլեկտրաէներգետիկական շուկայի մոնիթորինգի մեխանիզմների և դրա արդյունավետ կիրառման մոդելի հետ: