Սույն թվականի հոկտեմբերի 22-ի ՀԾԿՀ նիստում քննարկվել է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

Մասնավորապես, ԷՄՇ առևտրի մասնակիցներին հնարավորություն է տրվել, որպես մեծածախ շուկայում առևտրին մասնակցության երաշխիք, ներկայացնելու նաև ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ կնքված ՀՀ պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրման պայմանագիրը կամ ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից տրված պետական երաշխիքը։

Միաժամանակ, ելնելով էլեկտրաէներգետիկական շուկայում լրացուցիչ ծախսեր չառաջացնելու, ինչպես նաև սակագնային կարգավորման ենթակա կայանների բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով՝ կատարված փոփոխություններով նախատեսվել են օր առաջ շուկայում վերջիններիս մասնակցության հստակեցման վերաբերյալ կարգավորումներ։