Քննարկվեցին էլեկտրաէներգետիկական շուկայում նախատեսվող փոփոխությունները
Սույն թվականի մարտի 14-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային և հաղորդման ցանցային կանոններում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։
Ելնելով համակարգի առավել օպտիմալ կարգավարման անհրաժեշտությունից՝ առանց էլեկտրաէներգետիկական համակարգում արտառոց իրավիճակ հայտարարելու, համակարգի օպերատորին՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Արմփաուեր» ՓԲԸ-ներին կարգավարման գործընթացում ներառելու հնարավորություն տալուն, ինչպես նաև շուկայի մասնակիցների համար մրցակցային առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով վերջիններիս կողմից ներկայացվող բանկային երաշխիքի մեծության հաշվարկման մեխանիզմները լավարկելուն։
Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով գործուն մասնակցություն ունեցան քննարկմանը, հարցերին տրվեցին մասնագիտական պարզաբանումներ։