Հանձնաժողովի նախագահը մասնակցում է Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) կողմից կազմակերպված համաժողովին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը Իտալիայի Հռոմ քաղաքում մասնակցել են Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) կողմից կազմակերպված «Կապի զարգացում. փոխկապակցման կարողությունների խթանում և Արևելյան գործընկերության՝ ԵՄ-ին ինտեգրում» թեմայով բարձր մակարդակի համաժաղովին։
Համաժողովին քննարկվել են անդրսահմանային կապի կարողությունների կարևորությունն ու հեռանկարային օգուտները: Ուսումնասիրվել են հաջողված նախագծերը, մասնավորապես Իտալիա-Մոնտենեգրո ստորջրյա էլեկտրաէներգիայի փոխկապակցումը։
Համաժողովի առաջին օրը հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը մասնակցել է «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կապի զարգացման մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով քննարկմանը, հանդես է եկել ելույթով։
Մասնակիցները կարևորել են Արևելյան գործընկերության երկրների նախարարությունների և էներգետիկ կարգավորողների միջև փորձի փոխանակումն ու գործնական համագործակացության զարգացումը։