ՀԾԿՀ նախագահը Սոչիում մասնակցում է «Ատոմէքսպո 2024» միջազգային համաժողովին
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է ատոմային ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկը՝ «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովը, որին մասնակցում են հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը:
Երկօրյա համաժողովին մասնակցում է 70 երկրից ավելի քան 4500 մասնակից: «Ատոմէքսպո»-ն խոշորագույն ցուցահանդեսային և գործարար հարթակ է, որում քննարկվում են ատոմային ոլորտի ներկա վիճակը և հետագա զարգացման միտումները: Համաժողովն անցկացվում է 2009 թվականից: «Ատոմէքսպո» միջազգային համաժողովին մասնակցում են ոլորտի խոշորագույն կազմակերպություններ, պետական կառույցներ, միջազգային կազմակերպություններ և առաջատար փորձագետներ:
Համաժողովի շրջանակում կանցկացվեն լիագումար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ, թեման ռեակտորային տեխնոլոգիաների չորրորդ սերունդն է։ Այնուհետև տեղի կունենա լիագումար նիստ՝ «Մաքուր էներգիա. Միասին կերտելով ապագան» խորագրով։Ֆորումն ուղեկցվում է նաև ցուցահանդեսով, որում ոլորտի ընկերությունները ներկայացնում են իրենց առաջարկած տեխնոլոգիական լուծումները:

