ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն
Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ ՀԾԿՀ նախագահի մոտ քաղաքացիների ընդունելության օր է։ Սահմանված կարգի համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է քաղաքացու։
Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգետիկական համակարգի խնդիրներին, մասնավորապես էլեկտրամատակարարման վթարային ընդհատման վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերին և այլ ոլորտային հարցերի։
Նախագահը ծանոթացել է քաղաքացու խնդիրներին, լսել նրա առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։

