Սույն թվականի հուլիսի 18-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հանձնաժողովի անդամներ Սեդա Շահինյանն ու Սերգեյ Աղինյանն ընդունել են ԱՄՆ զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության Տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Էնդրյու Գոլդային, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի էներգետիկ ղեկավար Ջուլիուս Սվոբոդային և Տնտեսական զարգացման գրասենյակի ծրագրերի կառավարման մասնագետ Լիլիթ Հարությունյանին։

Քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման առկա իրավիճակին, ի հայտ եկած խնդիրներին և դրանց լուծմանը։

ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչները խոսելով իրենց աջակցության մասին՝ հայտնեցին, որ համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ։