Գարեգին Բաղրամյանը մասնակցել է «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» կողմից կազմակերպված միջոցառմանը
Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվեցին ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների ընթացքը, Էլեկտրաէներգետիկական շուկայի բացերի վերլուծությունը ԵՄ դիրեկտիվների համեմատությամբ, ինչպես նաև թեմատիկ պրեզենտացիաներ՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման ծրագրի, վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների և համայնքային արևային նախագծերի վերաբերյալ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ուիլյամ Լեյթինենը։
Միջոցառմանը մասնակցոմ էին նաև էներգետիկ ոլորտի ընկերությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։