Հանձնաժողովը զգուշացնում է
Հաշվի առնելով վերջին շրջանում ապօրինի օգտագործվող բջջային կապի վերահաղորդակների հայտնաբերման դեպքերը, որոնք առաջացնում են ճառագայթումներ, այդ թվում՝ խանգարումներ բջջային կապի օպերատորների ցանցի աշխատանքին, ինչի հետևանքով տվյալ տարածքում էապես վատթարանում է շարժական բջջային կապի ծառայությունների որակը, Հանձնաժողովը զգուշացնում է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ տվյալ վերահաղորդակների օգտագործման դեպքում (եթե այն տեղադրված չէ բջջային կապի օպերատորների կողմից տրամադրվող համապատասխան ծառայությունների շրջանակում) Հանձնաժողովն իրավասու է խնդրո առարկա վերահաղորդակն օգտագործող անձի նկատմամբ արձակել դադարեցման կարգադրություն, ինչպես նաև կիրառել համապատասխան տույժ կամ տուգանք՝ մեկ միլիոն դրամից երկու միլիոն դրամի չափով: Ուստի, նմանատիպ վերահաղորդակների տեղադրման անհրաժեշտության դեպքում, առաջարկվում է դիմել շարժական բջջային կապի օպերատորներին։