Սույն թվականի նոյեմբերի 26-ի  նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2026 թվականի սակագները:

 

·      Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2026 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։

 

Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ շուրջ 492000 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն։ Բացի այդ,  դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։