Աշխատանքային քննարկում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման շուրջ
«ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից սույն թվականի հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտն ուսումնասիրվել է հանձնաժողովի աշխատակազմի կողմից։
Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 22-ին ժամը 11:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (Սարյան 22) սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների և այլ հետաքրքրություն ցուցաբերած անձանց մասնակցությամբ տեղի կունենա «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման շուրջ աշխատանքային քննարկում:
Աշխատանքային քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց խնդրվում է նախապես իրենց մասնակցության մասին տեղեկացնել mmomjyan@psrc.am էլեկտրոնային փոստով կամ զանգահարել հանձնաժողովի թեժ գծի հեռախոսահամարին` (010 58-45-29):
Կցվում են՝
• ՀԾԿՀ աշխատակազմի իրականացրած սակագների հաշվարկները և տեղեկանքները,
• Սակագների հայտի ուսումնասիրության ընթացքում ներկայացված լրացուցիչ տեղեկատվությունը և հիմնավորումները։