Աշխատանքային քննարկում ՀՀ գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի նախագծի շուրջ
Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հուլիսի 29-ին ժամը 11:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսվում է ՀՀ գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ։
Վերը նշված քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում ենք գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով mmomjyan@psrc.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010)58-45-29 հեռախոսահամարին։
Հավելված (ՀՀ գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկա)