Աշխատանքային քննարկում` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում իրականացված մոնիթորինգի արդյունքների, խմելու ջրի 2023թ. սակագների ճշգրտման և էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի, սակագների սահմանման (վերանայման) կարգի նախագծերի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 11։00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նախատեսվում է աշխատանքային քննարկում հետևյալ հարցերի շուրջ`
1. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած սակագների վերանայման հայտի շրջանակում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի արդյունքներ (տեղեկանք) և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների ճշգրտում (հաշվարկ),
2. Էլեկտրաէներգետիկական համակարգի՝
ա) սակագների հաշվարկման մեթոդիկայի և սակագնի սահմանման ու վերանայման կարգի նախագիծը, որը 2022 թվականի հոկտեմբերի 18-ից տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/4848),
բ) հանձնաժողովի 01.11.2002թ. №79Ա և 21.12.2018թ. №748Ա որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծեր (կցվում է)։