Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման շուրջ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում
Տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (քաղաք Երևան, Սարյան 22) սույն թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 16։00-ին սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ տեղի կունենա աշխատանքային քննարկում էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման շուրջ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սակագների վրա ազդող բոլոր գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել։