Աշխատանքային քննարկում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրինության հետ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրինության հետ։
Հանդիպմանը քննարկվել են 2025 թվականին նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք ուղղված են սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, բաշխման ցանցի զարգացմանը և այլն։
Հանդիպմանը քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։