Աշխատանքային քննարկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավար կազմի հետ
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավար կազմի հետ։
Հանձնաժողովի նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել ընկերության հետ պարբերական աշխատանքային քննարկումները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի զարգացման ծրագրերը, որոնք միտված են գազամատակարարման համակարգերի արդյունավետության բարձրացմանն ու անվտանգության ապահովմանը։
Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքային հանդիպումները, ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր՝ ոլորտին վերաբերող հարցերի շարունակական քննարկման համար։


