Քո էներգիտարանը
Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող, կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ աճում է էներգակիրներից կախվածությունը և առնչվող ծախսը, վարքագծային փոփոխությունների միջոցով առավել էներգաարդյունավետ դառնալով, բնակիչները կարող են նվազեցնել էներգիայի կորուստները և գումար տնտեսել։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մշակել է էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանը նպաստող «Քո էներգիտարանը» խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնել տնային տնտեսությունների էներգաարդյունավետությունը, ջերմային հարմարավետությունը և հաշվի են առնում կենցաղավարման սովորույթները։
Բարձրացնելով էներգաարդյունավետությունը և ընդլայնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը՝ հնարավոր է ամրապնդել տնտեսությունը և բարելավել քաղաքացիների բարեկեցությունը՝ Հայաստանը դարձնելով ավելի ուժեղ և դիմակայուն։












