Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթներ՝ ըստ հետևյալ ռադիոհաճախականությունների հատվածների (լոտերի).
- 703-713ՄՀց և 758-768ՄՀց,
- 2300-2350ՄՀց,
- 2350-2400ՄՀց,
- 2540-2550ՄՀց և 2660-2670ՄՀց,
- 2550-2560ՄՀց և 2670-2680ՄՀց,
- 2560-2570ՄՀց և 2680-2690ՄՀց,
- 3600-3650ՄՀց,
- 3650-3700ՄՀց,
- 3700-3750ՄՀց:
Մրցույթները կկազմակերպվեն համաձայն հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի N413-Ն որոշմամբ հաստատված կանոնների (որոշմանը կարելի է ծանոթանալ www.psrc.am և www.arlis.am կայքերում)։ Մրցույթների մասնակցության հայտերը (յուրաքանչյուր մրցույթի մասով առանձին) ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` մինչև 2025 թվականի հունվարի 22-ը (քաղաք Երևան, Սարյան 22):