Հայտարարություններ
Տեղեկացնում եմ, որ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի պաշտոնական գործարկման օրվանից անձանց կողմից բնական գազի ներկրման ու արտահանման լիցենզիաների ստացման հայտի և դրան կից փաստաթղթերի ներկայացումը, հայտի մերժումը (ուսումնասիրության չընդունումը), այդ լիցենզիայի տրամադրումը, դրա ժամկետի երկարաձգումը, վերաձևակերպումը, փոփոխությունը, գործողության կասեցումը և դադարեցումը կարող է կատարվել նաև «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով և ժամկետներում: