Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է 723-733ՄՀց և 778-788ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթ։ Մրցույթը կազմակերպվելու է համաձայն հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 16-ի N442-Ն որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների (որոշմանը կարելի է ծանոթանալ www.psrc.am և www.arlis.am կայքերում)։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` մինչև 2023 թվականի հունվարի 9-ը (քաղաք Երևան, Սարյան 22):