Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի N413-Ն որոշումը՝ 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցութային հանձնաժողովի իրականացրած նախաորակավորման արդյունքներով «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն ճանաչվել է, որպես 2300-2350ՄՀց, 2350-2400ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթների նախաորակավորված ընկերություն։