Հանձնաժողովի անդամներ
Հանձնաժողովի անդամ
ԱՐԱ ՌՈՒԴԻԿԻ ՆՌԱՆՅԱՆ
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ ԵՎ ՎԱՅՐԸ
15 հոկտեմբերի 1973 թվական, ք. Երևան
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
2004, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ
Տնտեսագիտության թեկնածու (ատենախոսության թեման՝ «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման տնտեսական հիմնախնդիրները»)
1990-1995, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Ֆինանսահաշվային ֆակուլտետ,
«Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտություն,
Որակավորումը՝ տնտեսագետ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2021 թվականի հոկտեմբերի 5-ից՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
2016-2019, ՀՀ վերահսկիչ պալատ (ՀՀ հաշվեքննիչ պալատ)
Նախագահի տեղակալ, ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ
2015-2016, Եվրասիական տնտեսական հանձնաժողով
ԵՏՀ Կոլեգիայի անդամ (Նախարար), Մոսկվա
2013-2014, Ավշարի գինու գործարան ՍՊԸ
Վաճառքի և մարքետինգի գծով տնօրեն
2012-2013, Գրանդ Սան ՍՊԸ
Գործադիր տնօրեն
2012-2013, Գրանդ Մոթորս ՍՊԸ (Honda Motor Co., Ճապոնիա, պաշտոնական դիստրիբյուտոր)
Գործադիր տնօրեն
2008-2011, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության ամբիոնի դասախոս
2007-2012, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի խորհրդի խորհրդարանական անդամ,
Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ,
ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ։
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ։
2004-2007, ՀՅԴ Բյուրո
Տնտեսական հարցերով խորհրդական
2001-2004, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ռազմավարական ծրագրերի մշակման և վերլուծության բաժնի պետ
2000-2001, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն
Պետական բաժնեմասի կառավարման բաժնի պետ
1997-2000, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ
Սերտիֆիկացման և լիցենզավորման բաժնի առաջին կարգի մասնագետ
Թռիչքների անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ
1993-1995, Արա ՍՊԸ
Գլխավոր հաշվապահ
1990, Սանտեխնիկ կոոպերատիվ
Հաշվետար
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1993-1994, Հայկական հեռուստաընկերություն
Երաժշտական երիտասարդական հաղորդումների համահեղինակ և հաղորդավար
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ
Բազմաթիվ գիտական և վերլուծական հոդվածների և հետազոտությունների հեղինակ՝ հրապարակված ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա հրատարակություններում։
ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շնորհակալագիր, 2023
ԵԱՏՄ մեդալ «Եվրասիական տնտեսական միության զարգացմանը ներդրման համար», 2018
Ղազախստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր, 2016
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվոգիր, 2016
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։