Հանձնաժողովի անդամ

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ ԵՎ ՎԱՅՐԸ

 

15 հոկտեմբերի 1973 թվական, ք. Երևան

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ

 

2004, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

Տնտեսագիտության թեկնածու (ատենախոսության թեման՝ «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման տնտեսական հիմնախնդիրները»)

 

1990-1995, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ

Ֆինանսահաշվային ֆակուլտետ,

«Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտություն,

Որակավորումը՝ տնտեսագետ։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

2021 թվականի հոկտեմբերի 5-ից՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

 

2016-2019, ՀՀ վերահսկիչ պալատ (ՀՀ հաշվեքննիչ պալատ)

Նախագահի տեղակալ, ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ

 

2015-2016, Եվրասիական տնտեսական հանձնաժողով

ԵՏՀ Կոլեգիայի անդամ (Նախարար), Մոսկվա

 

2013-2014, Ավշարի գինու գործարան ՍՊԸ

Վաճառքի և մարքետինգի գծով տնօրեն

 

2012-2013, Գրանդ Մոթորս ՍՊԸ (Honda Motor Co., Ճապոնիա, պաշտոնական դիստրիբյուտոր)

Գործադիր տնօրեն

 

2008-2011, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության ամբիոնի դասախոս

 

2007-2012, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

·         Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,

·         Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի խորհրդի խորհրդարանական անդամ,

·         Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ,

·         ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ։

·         ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ։

 

2004-2007, ՀՅԴ Բյուրո

Տնտեսական հարցերով խորհրդական

 

2001-2004, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Ռազմավարական ծրագրերի մշակման և վերլուծության բաժնի պետ

 

2000-2001, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն

Պետական բաժնեմասի կառավարման բաժնի պետ

 

1997-2000, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ

 

1993-1995, Արա ՍՊԸ

Գլխավոր հաշվապահ

 

1990, Սանտեխնիկ կոոպերատիվ

Հաշվետար

 

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1993-1994, Հայկական հեռուստաընկերություն

Երաժշտական երիտասարդական հաղորդումների համահեղինակ և հաղորդավար

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Բազմաթիվ գիտական և վերլուծական հոդվածների և հետազոտությունների հեղինակ՝ հրապարակված ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա հրատարակություններում։

 

ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

 

·         ԵԱՏՄ մեդալ «Եվրասիական տնտեսական միության զարգացմանը ներդրման համար», 2018

·         Ղազախստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր, 2016

·         Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվոգիր, 2016

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ամուսնացած է, ունի երկու երեխա։