Հանձնաժողովի անդամներ

Հանձնաժողովի նախագահ
ՄԵՍՐՈՊ ՎԱՆԻԿԻ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր։
12 մարտի, 1972թ., ք․ Հրազդան:
Կրթություն
1990-1996 թթ. ՀՊՃՀ-ի էներգետիկական ֆակուլտետ՝ որպես ճարտարագետ ջերմաէներգետիկ։
1996-1998 թթ. ՀՊՃՀ-ի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրա՝ (Էներգետիկական ֆակուլտետ) որպես ճարտարագետ մագիստրոս։
1998-1999 թթ. Ֆրանսիայի Միջուկային Տեխնիկայի և Գիտությունների Ազգային Ինստիտուտում՝ ազատ ունկնդիր։
2000-2002 թթ. ՀՊՃՀ-ի Ասպիրանտուրայի էներգետիկական ֆակուլտետ՝ որպես ճարտարագետ հետազոտող։
Աշխատանքային գործունեություն
1989-1990 թթ. Հրազդան ՋԷԿ-ի կենտրոնական վերանորոգման արտադրամասի երկրորդ կարգի փականագործ։
1999-2001 թթ. ՀՊՃՀ Էներգետիկական դեպարտամենտի կրտսեր գիտաշխատող։
2000-2003 թթ. <<ՀայԷներգո>> ՓԲԸ-ի Էներգետիկական ռեժիմների պլանավորման բաժնի ճարտարագետ։
2003-2007 թթ. <<ՀայԷներգո>> ՓԲԸ-ի Էներգետիկական ռեժիմների պլանավորման ծառայության պետ։
2007-2013 թթ. <<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ-ի <<Հրազդան-5 շինարարության տնօրինություն>> հիմնարկի Սարքավորումների և Նյութատեխնիկական Մատակարարման բաժնի գլխավոր մասնագետ։
2014-2019 թթ․ <<Ռեդինետ>> ՓԲԸ-ի Էներգետիկական շինարարության ծրագրերի ղեկավար։
2019-2020 թթ․ ՀՀ ՀԾԿՀ անդամ։
2020-2021 թթ․ ՀՀ Կոտայքի մարզպետ։
2021-2024 թթ․ <<Հաշվարկային կենտրոն>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։
2024 թ․նոյեմբերի 15-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի և դուստր։