Հանձնաժողովի անդամներ

Հանձնաժողովի անդամ
ՍԵՐԳԵՅ ԼԵՎՈՆԻ ԱՂԻՆՅԱՆ
Պաշտոնը
2019 թվականի մայիսի 30-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
10 հոկտեմբերի 1977թ. Երևան:
Պետական և այլ պարգևներ
ԼՂՀ վարչապետի կողմից պատվոգիր՝ 04.04.2017թ.
Կրթությունը
1994-1998 թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա ֆակուլտետ, ճարտարագիտության բակալավր,
2010-2012 թթ. Հայաստանի Ամերիկյան համալսարան, ֆինանսների կառավարում ֆակուլտետ, գործարար կառավարման մագիստրոս։
Աշխատանքային գործունեությունը
03.04.2000-01.09.2000 թթ. ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, ֆինանսական վերլուծության վարչության առաջին կարգի մասնագետ,
01.09.2000-01.10.2002 թթ. ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության ֆինանսական վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ,
01.10.2002-21.11.2005 թթ. ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ,
21.11.2005–08.02.2011 թթ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության, ներդրումային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ, 3-րդ դասի խորհրդական,
08.02.2011–21.12.2015 թթ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության, ներդրումային ծրագրերի բաժնի պետ, 2-րդ դասի խորհրդական,
21.12.2015–30.05.2019 թթ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, զարգացման և մոնիտորինգի վարչության պետ, 1-ին դասի խորհրդական,
2019թ. մայիսի 30-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երեք դուստր։