Հանձնաժողովի նախագահն ընդունել է ԵՄ-ն հանուն էներգետիկայի  տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին

 

 

 

Սույն թվականի մարտի 10-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ԵՄ-ն հանուն էներգետիկայի  (EU4Energy) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Էսթեր Սուելեի հետ։

 

Քննարկվել են ԵՄ-ն հանուն էներգետիկայի շրջանակներում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են  աջակցելու՝ ԵՄ լավագույն փորձի մոտարկմանը, CEPA-ի ներդրմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանը։

 

Ուշադրություն է դարձվել էներգետիկայի ոլորտի ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նշվել են այն խնդիրները, որոնք պահանջում են աջակցություն։ Մասնավորապես, քննարկվել են հանձնաժողովի կարիքները և այն միջոցները, որոնք անհրաժեշտ են էներգետիկայի ոլորտի օրենսդրական բարեփոխումների արդյունավետ իրականացման համար։

 

Խոսվել է  նաև տարածաշրջանային ծրագրերի մասին, մասնավորապես ըստ Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատարի, Եվրահանձնաժողովի ուշադրության կենտրոնում են  լինելու Սևծովյան ստորջրյա մալուխի (BSSC) նախագիծը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցությունը խթանելու նախագիծը: Ավելին, Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության ռազմավարությունն արդեն իսկ մշակման փուլում է։ Իսկ հիմնական առաջնահերթությունները կլինեն կարգավորումը, կիբերանվտանգությունն ու կրթությունը։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ծրագրերը՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն։