Հանդիպում «Վոլտա Յու» ընկերության և չինական առաջատար տեխնոլոգիական BYD ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչների հետ

 

ՀԾԿՀ անդամներ Սեդա Շահինյանը և Սերգեյ Աղինյանն ընդունել են «Վոլտա Յու» ընկերության և չինական առաջատար տեխնոլոգիական BYD ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներին:

 

Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները և էներգետիկ ոլորտում նախատեսվող իրավական փոփոխությունները։

 

Ընդգծվել է էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պարագայում կուտակիչ կայանների կարևորությունը։

 

Ընկերության ներկայացուցիչները կիսվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման կայանների արտադրության և կառուցման իրենց փորձով։

 

Նախանշվել են հնարավոր համագործակցության ուղղությունները, որոնք կնպաստեն Հայաստանում էլեկտրական էներգիայի կուտակիչ տեխնոլոգիաների ներդրմանը։