ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է ՀԾԿՀ 2026 թվականի բյուջեի նախագիծը

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը Ազգային Ժողովի տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում ներկայացրել է ՀԾԿՀ 2026 թվականի բյուջեի նախագիծը, որն ըստ էության իրենից ներկայացնում է հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծությունը։

 

Բյուջեի նախագծով ներկայացվել է ՀԾԿՀ պահպանման ծախսերի մեծությունը, որը կազմում է շուրջ 1249.5 մլն.դրամ: Բյուջեի շուրջ 76.1%-ը նախատեսվում է ուղղել աշխատանքի վարձատրության գծով ծախսերին, իսկ շուրջ 23.9.%-ը՝ հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը, ընդ որում՝ շուրջ 13,4%-ը նախատեսվում է ուղղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների կողմից իրականացված ներդրումների տեխնիկական աուդիտի ձեռքբերմանը և 1,4%-ը՝ վարչական շենքի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար:

 

2026 թվականին հանձնաժողովն նախատեսում է ապահովել 11917,4 մլն. դրամի չափով պետական տուրքերի, հարկային և այլ եկամուտների մուտքերը ՀՀ պետական բյուջե։

 

ՀԾԿՀ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին: