600.0249.30.06.21

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2021 թվականի № 249Ա
ք. Երևան

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի №180Ա ՈՐՈՇՈԻՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի №199Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 11-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները և հաշվի առնելով «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հունիսի 16-ի №01-15-06 գրությունը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
    1) 2010 թվականի ապրիլի 7-ի «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սիսական-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» №180Ա որոշումը,
    2) 2021 թվականի մայիսի 26-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու մասին» №199Ա որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ 
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

             ք. Երևան
       30 հունիսի 2021թ.