Բովանդակություն
600.0180.07.04.10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2010 թվականի №180Ա
ք.Երևան
«ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՍԻՍԱԿԱՆ-1» ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը, 23-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» №4 որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «Լորագետ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ծղուկ համայնքի վարչական տարածքում` Դալիգետ գետի վրա կառուցված (բնական ջրահոսք) «Սիսական-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով:
- Հաստատել «Լորագետ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սիսական-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները (հավելված)։
- «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Սիսիան» մասնաճյուղին ազատել 2006 թվականի հուլիսի 24-ի №41-111 գրության համաձայն «Լորագետ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սիսական-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0213 լիցենզիայի պայմանների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նկատմամբ ստանձնած 2 միլիոն 500 հազար դրամ երաշխիքային պարտավորությունից:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի օգոստոսի 11-ի «Լորագետ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Սիսական-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» №169Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
7 ապրիլի 2010թ.
ժամը 1600