Բովանդակություն
600.0016.30.06․99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 1999 թվականի №16
ք. Երևան
Սակագների մասին
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել 1999թ. օգոստոսի 1-ից «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ 10.08 դրամ/կՎտժ:
- Սահմանել 1999թ. օգոստոսի 1-ից բաշխող ընկերություններին «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
«Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին՝ 14.514 դրամ/կՎտժ
«Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին՝ 13.261 դրամ/կՎտժ
«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին՝ 13.314 դրամ/կՎտժ
«Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին՝ 13.164 դրամ/կՎտժ
- Սահմանել 1999թ. օգոստոսի 1-ից «Էներգիա» ՍՊԸ-ի (հարկային դասիչ՝ 02504088) «Կաթնաղբյուր-Երևան» խմելու ջրի ջրատարի վրա կառուցված ՀԷԿ-ում արտադրվող և առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` 13.07 դրամ/կՎտժ:
- 1999թ. օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. նոյեմբերի 18-ի N53 որոշումը:
- 1999թ. օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. նոյեմբերի 9-ի N50 որոշումը: