ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 

9 նոյեմբերի 1998 թվականի 50

ք. Երևան

 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՊՓԲԸ-ից առաքվող
էլեկտրական էներգիայի սակագների մասին

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով Հայաստան Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել 1999թ. հունվարի 1-ից «Հայկական ատոմային էլեկտրակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` - 13,68 դրամ/կՎտժ։
  2. 1999թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 1-ի N6 որոշման 1-ին կետի ե) ենթակետը։

 

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան