Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 1998 թվականի №52
ք. Երևան
Սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի
սակագների մասին
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1․ Սահմանել 1999թ. հունվարի 1-ից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
ա) 35 կՎ բարձր լարման բջիջներով սնվող սպառողներին՝ 16 դրամ/կՎտժ
բ) 6(10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողներին` 20 դրամ/կՎտժ
գ) 6(10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողներին՝ 25դրամ/կՎտժ
դ) 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողներին՝ 25 դրամ/կՎտժ, այդ թվում` բնակչությանը (անկախ մեկ բաժանորդի էլեկտրաէներգիայի սպառման ծավալից)` 25 դրամ/կՎտժ
2․ Սահմանել 6(10) կՎ և բարձր լարման ցանցից սնվող սպառողներին (համապատասխան հաշվառքի սարքի առկայության պայմաններում) ժամը 2300 - 700 էլեկտրաէներգիայի սպառման համար գիշերային զեղչ սակագին, ներառյալ ավելացված արժեքի հարկը` - 12 դրամ/կՎտժ։
3․ 1999թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 1-ի N6 որոշման 1-ին կետի է), ը), թ) ենթակետերը և 4-րդ կետը։
4․ 1999թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 22-ի N10 որոշումը։