Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 1997 թվականի №6
ք. Երևան
Էլեկտրական էներգիայի սակագների մասին
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով և հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի սուբյեկտների անվտանգ և արդյունավետ շահագործման, պահպանման, հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումների, հիմնանորոգման և կապիտալ ներդրումների ծախսերի, վարկերի սպասարկման ծախսերի փոխհատուցման և շահույթի ապահովման անրաժեշտությունը.
- Սահմանել էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման հետևյալ սակագները՝ ներառյալ ԱԱՀ.
ա) Որոտանի ՀԷԿ-երի համալիր՝ 1.37 դրամ/կՎտժ,
բ) Էներգահամակարգի սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-եր՝ 13 դրամ/կՎտժ,
գ) Հրազդանի ՋԷԿ՝ 15.48 դրամ/կՎտժ,
դ) Երևանի ՋԷԿ՝ 16.26 դրամ/կՎտժ,
ե) ՀԱԷԿ՝ 12.37 դրամ/կՎտժ,
զ) «Հայէներգո» ՊՁ կողմից բաշխիչ ցանցերին վաճառք /միջինացված/՝ 15.34 դրամ/կՎտժ,
է) 35 կՎ և բարձր լարման սպառողներին վաճառք՝ 16 դրամ/կՎտժ,
ը) 6(10) կՎ լարման անմիջական սպառողներին վաճառք՝ 20 դրամ/կՎտժ,
թ) 0.4 կՎ լարման սպառողներին վաճառք՝
- բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական մինչև 100 կՎտժ օգտագործված էլեկտրաէներգիայի համար՝ 15 դրամ/կՎտժ,
- բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական 100 - 250 կՎտժ օգտագործված յուրաքանչյուր կՎտժ էլեկտրաէներգիայի համար՝ 22 դրամ/կՎտժ,
- բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական 250 կՎտժ -ից ավել սպառած և 0.4 կՎ լարման այլ սպառողների էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կՎտժ էլեկտրաէներգիայի համար՝ 25 դրամ/կՎտժ։
Ընդունել ի գիտություն, որ Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադի սակագինը՝ 4.21 դրամ/կՎտժ, սահմանվել է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. հունիսի 30-ի նիստի որոշմամբ (արձանագրություն հ.4)։
- Մասնավոր փոքր ՀԷԿ-երի սակագների մասին որոշումը կկայացվի լրացուցիչ ուսումնասիրություններից հետո՝ մինչև ս.թ. օգոստոսի 20-ը։
- Սույն որոշմամբ սահմանված սակագները ուժի մեջ են մտնում 1997թ.սեպտեմբերի 1-ից։ Փոքր ՀԷԿ-երի սակագների գործողության ժամկետն է մինչև 1998թ. հուլիսի 1-ը։
- Սահմանել բարձր լարման սպառողներին ժ.2300-700 էլեկտրաէներգիայի սպառման համար զեղչ սակագին՝ 12 դրամ/կՎտժ։
- ՀՀ էներգետիկայի հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում վերանայել ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «Էներգահամակարգի բեռի գրաֆիկի հարթեցման նպատակով բարձր լարման սպառողների համար օրվա ժամերով տարբերակված էլեկտրաէներգիայի սակագնի անցման կարգը» և կայացնել համապատասխան որոշում։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ Վ. Մովսեսյան