Բովանդակություն
600.0175.22.04.09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2009 թվականի №175Ա
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի №683Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի №79Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանների 4.38 կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տարանցիկ հաշվի սպասարկման պայմանագրերին:
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հատուկ, տարանցիկ և ընթացիկ հաշիվներին համաձայնություն տալու մասին» №683Ա որոշման հավելվածի՝
1) 2-րդ կետը լրացնել 10-րդ և 11-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«10) «Կասկադ Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն 2350078134723691
11) «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերություն 223071100281»:
2) 3-րդ կետը լրացնել 30-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«30) «Կասկադ Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն 2350078209313312»:
3) 4-րդ կետը լրացնել 15-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«15) «Կասկադ Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն 2350078209493312»:
4) 3-րդ կետի 28-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
22 ապրիլի 2009թ.
ժամը 1600