Բովանդակություն
600.0075.30.10.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2002 թվականի №75Ն
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել էլեկտրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցող լիցենզավորման ենթակա գործունեությունների տեսակները.
ա) էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայություն,
բ) էլեկտրաէներգետիկական շուկային պայմանագրային կենտրոնի ծառայություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք. Երևան
30 հոկտեմբերի 2002թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան