Բովանդակություն
600.0029.19.06.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2001 թվականի №29
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի №44 և 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №37
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «դ»‚ 17-րդ հոդվածի «է»‚ «ը» ենթակետերը և 41-րդ հոդվածի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 11-ի №44 որոշման 1-ին կետով հաստատված՝ «Շոգու և տաք ջրի տեսքով ջերմային էներգիայի մատակարարման (առք ու վաճառքի)» պայմանագրի օրինակելի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
«ա» 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6.
Վճարման կարգը
Վաճառողի կողմից առաքված ջերմային էներգիայի արժեքը որոշվում է ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտի հիման վրա։ Ամենամսյա վճարման ենթակա գումարը հաշվարկվում և ամրագրվում է փոխադարձ ակտով։
- Ելնելով ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտից, Վաճառողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Գնորդին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը։
- Գնորդը պարտավոր է վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից հաշված՝ 20 (քսան) օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Վաճառողի բանկային հաշվեհամարին։ Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վաճառողը կարող է հիշեցման կարգով (գրություն, հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Գնորդին զգուշացնել վճարման ուշացման մասին։ Նշված ժամկետում ապառքը չմարելու դեպքում Վաճառողը գնորդին տույժ է վճարում՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի --------%-ի չափով (բայց 0.1%-ից ոչ ավելի)։
Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը։
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ՝ նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել»։
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի № 37 որոշմամբ հաստատված՝ «էլեկտրաէներգիայի առուվաճառքի՝ արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող» պայմանագրի օրինակելի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
«ա» պայամանագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վճարման կարգը
- Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտի հիման վրա։ Ամենամսյա վճարման ենթակա գումարը հաշվարկվում և ամրագրվում է փոխադարձ ակտով։
- Ելնելով էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտից, Վաճառողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Գնորդին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը։
- Գնորդը պարտավոր է վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից հաշված՝ 20 (քսան) օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Վաճառողի բանկային հաշվեհամարին։ Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վաճառողը կարող է հիշեցման կարգով (գրություն, հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Գնորդին զգուշացնել վճարման ուշացման մասին։ Նշված ժամկետում ապառքը չմարելու դեպքում Վաճառողը գնորդին տույժ է վճարում՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի --------%-ի չափով (բայց 0.1%-ից ոչ ավելի)։
Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը։
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ՝ նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել»։
- Հանձնարարել լիցենզավորված ընկերություններին՝ 15-օրյա ժամկետում նշված պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ դրանք համապատասխանեցնելով սույն որոշմանը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։