ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 

11 սեպտեմբերի 1998 թվականի №44

ք. Երևան

 

«Շոգու և տաք ջրի տեսքով ջերմային էներգիայի մատակարարման (առք ու վաճառքի)» պայմանագրի
օրինակելի ձևի հաստատման մասին

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել «Շոգու և տաք ջրի տեսքով ջերմային էներգիայի մատակարարման (առք ու վաճառքի)» պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է)։
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի շոգու և տաք ջրի տեսքով ջերմային էներգիա մատակարարող ձեռնարկություններին և ընկերություններին՝ եռամսյա ժամկետում նշված օրինակելի ձևերով սպառողների հետ կնքել համապատասխան պայմանագրեր։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
               փոխնախագահ՝                                            Ն․ Գրիգորյան