600.0145.30.04.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2013 թվականի № 145Ա
ք. Երևան

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասը, 25-րդ, 30-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի №56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածում` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու №0092 լիցենզիայի պայմաններում (այսուհետ՝ Լիցենզիայի պայմաններ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Լիցենզիայի պայմանների 9 կետում «մեթոդաբանությամբ» բառը փոխարինել «մեթոդիկայի համաձայն» բառերով.
2)Լիցենզիայի պայմանների 20 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.20 Սակագնային մարժան հաշվարկվում է Լիցենզիայի պայմանների №2 հավելվածում ամրագրված մեթոդիկայի համաձայն:».
3)Լիցենզիայի պայմանների №2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պահից տրվող էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №54Ա որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
30 ապրիլի 2013թ.
    Ժամը 1600