600.0079.01.11.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

1 նոյեմբերի 2002 թվականի №79Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 56Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԲԱՇԽՄԱՆ N 0092
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը, «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պահից տրվող էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 54Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» N 56Ա որոշման 2-րդ կետը։
  2. Հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» N 56Ա որոշմամբ տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները (հավելված)։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

      ք. Երևան
 1 նոյեմբերի 2002 թ.
        ժամը 1700