Բովանդակություն
600.0074.02.04.14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2014 թվականի № 74Ա
ք. Երևան
«ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆՅԱՆ
ԼՃԻ ՄԵՐՁՊԱՏՎԱՐԱՅԻՆ ՀԷԿ» ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №275Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 527 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 23.432 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի փետրվարի 25-ի «Փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» №3 և 2001 թվականի փետրվարի 22-ի ««Ագարակի ՀԷԿ» արտադրական կոոպերատիվի և «Հիդրոէներգիա» ՍՊԸ-ի «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ»-ի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտան ավելացնելու մասին» №8 որոշումները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի մայիսի 2-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
2 ապրիլի 2014թ.