600.0008.22.02.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

22 փետրվարի 2000 թվականի №8

ք. Երևան

 

 

 

«ԱԳԱՐԱԿԻ ՀԷԿ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԵՎ «ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-Ի «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ
ՄԵՐՁՊԱՏՎԱՐԱՅԻՆ ՀԷԿ»-Ի ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ
ՔՎՈՏԱՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին»  ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, հաշվի առնելով «Ագարակի ՀԷԿ» ԱԿ-ի ու «Հիդրոէներգիա» ՍՊԸ-ի «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ»-ի էլեկտրաէներգիայի արտադրության 2000 թվականի կանխատեսումների հիմքում ընկած ջրահոսքի մեծության նախագծային գնահատականներից շեղումները և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի №6 որոշման 2.3 կետը, Հայաստանի  Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. «Ագարակի ՀԷԿ» արտադրական կոոպերատիվի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտան ավելացնել 32 հազար կՎտժ-ով։
  2. «Հիդրոէներգիա» ՍՊԸ-ի «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ»-ի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտան ավելացնել 246 հազար կՎտժ-ով։
  3. Նշված ՀԷԿ-երի քվոտան ավելացնել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» №6 որոշմամբ սահմանված ընդհանուր քվոտայի շրջանակում։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան