Բովանդակություն
600.0088.22.04.15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2015 թվականի № 88Ն
ք. Երևան
ՀՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան`համաձայն հավելվածի:
- Սույն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի համաձայն առաջին անգամ հաշվարկվող սակագներն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից, իսկ այն կայանների համար, որոնցից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման որոշման գործողության 6 ամիս ժամկետը լրանում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ապա՝ այդ ժամկետից:
- Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետներից ուժի մեջ մտնող սակագները հաշվարկելիս սույն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի 4-րդ կետում նշված՝ գործող սակագների մեծությունները (T1) ընդունվում են՝
1) փոքր հիդրոէլեկտրակայանների մասով՝ 2015 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր խմբի կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գործող սակագնի մեծությանը հավասար,
2) հողմային էլեկտրակայանների և կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների մասով՝ 2015 թվականի հունվարի 1-ից հողմային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագնի մեծությանը հավասար: - Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
1) 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» N207Ն որոշումը,
2) 2007 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N207Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N353Ն որոշումը,
3) 2007 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N207Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N531Ն որոշումը,
4) 2008 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N207Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N637Ն որոշումը,
5) 2010 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N207Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N386Ն որոշումը,
6) 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N207Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N448Ն որոշումը,
7) 2013 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N207Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N388Ն որոշումը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Շ.ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ք. Երևան
22 ապրիլի 2015թ.