600.0353.31.08.07

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ 

31 օգոստոսի 2007 թվականի  № 353Ն
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 207Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը, 22-րդ հոդվածի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» № 207Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովը Կայաններից 2008 թվականի և դրան հաջորդող տարիների համար առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանում և վերանայում է հետևյալ հաշվարկային բանաձևով.,

          որտեղ`

T   -

սահմանվող սակագնի մեծությունն է (դրամ/կՎտժ).

T-

գործող սակագնի մեծությունն է (դրամ/կՎտժ).

k1   -

գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման սղաճի        տեմպով և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ընդունվում է 0,25. իսկ հողմային էլեկտրակայանների համար` 0.1.

PI  -

ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների  ինդեքսն է նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ.

k-

գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ընդունվում է 0,35, միաժամանակ գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և հողմային էլեկտրակայանների համար ընդունվում է 0.9.

ER1-

ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար, ինչպես նաև ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է հողմային էլեկտրակայանների համար.

ER2-

ընթացիկ տարվան նախորդող տարվա հունվար-սեպտեմբեր        ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է` փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար, ինչպես նաև ընթացիկ տարվան նախորդող տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է հողմային էլեկտրակայանների համար:»:

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
            ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                      Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

        ք. Երևան
 31 օգոստոսի 2007թ.