Բովանդակություն
600.0193.29.06.16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 2016 թվականի № 193Ա
ք. Երևան
«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ «ԻՆՔՆԱՎԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ-1 (ԻՋԷԿ-1)» ԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի №189Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 6-ի «Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններից առաքվող և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծության մասին» №106Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից առաքվող և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել՝
1)նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 33.099դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 719 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2)ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 17.767 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 21.32 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: - Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թվականի հունիսի 19-ի «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» №189Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
29 հունիսի 2016թ.