600.0194.29.06.16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2016 թվականի № 194Ա
ք. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի №188Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 6-ի «Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններից առաքվող և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծության մասին» №106Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանից առաքվող և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել՝
    1)նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 33.099դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 719 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    2)ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 17.767դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 232 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թվականի հունիսի 19-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին» №188Ա որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                   Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ      

    

    

    ք.Երևան
29 հունիսի 2016թ.