600.0344.09.08.17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2017 թվականի № 344Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք  ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում  է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 31-ի «Էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 13-ի №59 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №285Ն որոշման՝
    1) վերնագրում և 1-ին կետում «լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի» բառերը փոխարինել «(բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված» բառերով,
    2) 1-ին կետով հաստատված հավելվածի՝ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգի՝
    ա. վերնագրում «լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի» բառերը փոխարինել «(բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված» բառերով,
    բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «1. Սույն կարգով սահմանվում է էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման, բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագիր)՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով) գրանցման ընթացակարգը:»,
    գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «4. Հանձնաժողովում գրանցման ենթակա չէ էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված այն պայմանագիրը՝
    1) որի կողմերից մեկը հանդես է գալիս որպես սպառող,
    2) որը չի առնչվում վերջիններիս կողմից իրականացվող լիցենզավորված գործունեությանը։»,
    դ. 5-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,
    ե. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «6. Պայմանագիրը՝ գրանցման վերաբերյալ կից գրությամբ, հանձնաժողով է ներկայացվում առնվազն երեք օրինակից, իսկ բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիրը՝ առնվազն երկու օրինակից։»։
  3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» №242Ն որոշման 1-ին կետի՝
    1) 1-ին ենթակետով սահմանված №1 հավելվածի՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) պայմանագրի օրինակելի ձևի՝
    ա. 1-ին կետի 3-րդ ենթակետում և 2-րդ կետում «Որակավորված մատակարար» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Այլընտրանքային մատակարար» բառերով և դրա հոլովաձևերով,
    բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 ենթակետով.
    «5.1) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,»,
    գ. 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «6) Կանոններ՝ Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններ,»,
    դ. 11-րդ, 12-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 27-րդ կետերում և հավելվածում «Հաշվարկային կենտրոն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով և դրա հոլովաձևերով,
    ե. 11-րդ կետում «Հանձնաժողովի կողմից սահմանված հաշվառման կարգի» բառերը փոխարինել «Կանոնների» բառով,
    զ. 11-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
    29. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածն է առևտրային հաշվառքի սարքի, սահմանազատման կետի, առավելագույն թույլատրելի հզորության և էլեկտրական էներգիայի բաշխման սխեմայի հուսալիության մակարդակի վերաբերյալ համաձայնագիրը:

Բաշխող`

Որակավորված սպառող`

գտնվելու վայրը _______________
Հ/հ ___________________________
հեռախոսը____________________
էլեկտրոնային փոստի հասցեն_________________
ֆաքսը _______________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար
______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

գտնվելու վայրը _________________
Հ/հ _____________________________
հեռախոսը______________________
էլեկտրոնային փոստի հասցեն_________________
ֆաքսը _________________________

Ղեկավար
________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Շուկայի օպերատոր՝

______________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում)

Համակարգի օպերատոր՝

 ______________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում)

Հաղորդող՝

 ______________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում)».
2) 2-րդ ենթակետով սահմանված №2 հավելվածի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևի՝
ա. նախաբանում և 1-ին կետի 3-րդ ենթակետում «Որակավորված մատակարար» բառերը փոխարինել «Այլընտրանքային մատակարար» բառերով,
բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 ենթակետով.
«5.1) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,»,
գ. 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Կանոններ՝ Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններ,»,
դ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն պայմանագրի համաձայն Հաշվարկային ամսվա ընթացքում Անհավասարակշռության ծավալի դեպքում Որակավորված սպառողն Անհավասարակշռության ծավալի չափով փոխհատուցում է ստանում Բաշխողից կամ Այլընտրանքային մատակարարն Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` սույն պայմանագրի և Կանոնների համաձայն:»,
ե. 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բաշխողը պարտավորվում է Կանոնների համաձայն դրական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալը փոխհատուցել Որակավորված սպառողին:
5. Այլընտրանքային մատակարարը պարտավորվում է Կանոնների համաձայն բացասական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալի չափով էլեկտրական էներգիա գնել Բաշխողից` Որակավորված սպառողի կողմից իրենից գնման ենթակա և իր կողմից փաստացի քիչ առաքված էլեկտրական էներգիայի տարբերությունը հաշվեկշռելու համար:»,
զ. 6-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
է. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է դրական նշանով, ապա Որակավորված սպառողն այդ չափով փոխհատուցում է ստանում Բաշխողից՝ տվյալ Հաշվարկային ամսվա համար Այլընտրանքային մատակարարների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի համաձայն ձևավորված փաստացի միջին կշռութային գնով, որը չի կարող գերազանցել տվյալ Հաշվարկային ամսվա էլեկտրական էներգիայի ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ):
8. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է բացասական նշանով, ապա Այլընտրանքային մատակարարն Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` Որակավորված սպառողի էլեկտրական էներգիայի բաշխիչ ցանցին միացված լարման սպառողների համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով:»,
ը. 11-րդ, 12-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ և 24-րդ կետերում «Հաշվարկային կենտրոն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով և դրա հոլովաձևերով,
թ. 11-րդ կետից հանել «Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգի և» բառերը,
ժ. 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը` Բաշխողն իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի մասով կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Այլընտրանքային մատակարարին, իսկ Որակավորված սպառողը Կանոնների համաձայն դրական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալի դիմաց փոխհատուցում ստանալու համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Բաշխողին:
15. Որակավորված մատակարարը Բաշխողին, իսկ Բաշխողը Որակավորված սպառողին վճարումը կատարում է սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:»,
ժա. 10-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Բաշխող`

Այլընտրանքային մատակարար`

գտնվելու վայրը _______________
Հ/հ ___________________________
հեռախոսը____________________
էլեկտրոնային փոստի հասցեն_____________
ֆաքսը _______________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար
______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում)

գտնվելու վայրը _________________
Հ/հ _____________________________
հեռախոսը______________________
էլեկտրոնային փոստի հասցեն_______________
ֆաքսը _________________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար
________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Որակավորված սպառող`

 

գտնվելու վայրը _________________
Հ/հ _____________________________
հեռախոսը______________________
էլ. փոստի հասցեն_______________
ֆաքսը _________________________

Ղեկավար
________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

Շուկայի օպերատոր՝

______________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում)

Համակարգի օպերատոր՝

 ______________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում)

Հաղորդող՝

 ______________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում)»:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
    1) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» №110Ն որոշումը,
    2) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» №111Ն որոշումը,
    3) 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» №149Ն որոշումը,
    4) 2014 թվականի մայիսի 21-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվող գազ՝ էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանվող էլեկտրական էներգիայի հաշվառման կարգը հաստատելու մասին» №128Ն որոշումը,
    5) 2015 թվականի մարտի 4-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կարգը հաստատելու մասին»  №28Ն որոշումը,
    6) 2015 թվականի մայիսի 6-ի «Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններից առաքվող և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծության մասին» №106Ն որոշումը,
    7) 2015 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու մասին» №341Ն որոշումը,
    8) 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոնները հաստատելու մասին» №241Ն որոշումը,
    9) 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 30-ի №194Ն և 2006 թվականի օգոստոսի 18-ի №176Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» №272Ն որոշումը,
    10) 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց կողմից տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը հաստատելու մասին» №274Ն որոշումը:
  2. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված գործող որոշումները համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                  Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

       ք. Երևան
9 օգոստոսի  2017թ.